երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
ՔՊ-ականները մտադիր են Ավինյանի աշխատավարձը հասցնել է 2 մլն դրամի, թաղապետերինը՝ 1.2 մլն դրամի. Մեսրոպ Մանուկյան

ՔՊ-ականները մտադիր են Ավինյանի աշխատավարձը հասցնել է 2 մլն դրամի, թաղապետերինը՝ 1.2 մլն դրամի. Մեսրոպ Մանուկյան

ՔՊ-ականները մտադիր են Ավինյանի աշխատավարձը հասցնել է 2 մլն դրամի, թաղապետերինը՝ 1.2 մլն դրամի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«ՔՊ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

ԻՍԿ ՔԱՂԱՔԸ ՊԱՀՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵ՞ՐԻՆԸ ․ ․ ․

Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․

Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ

Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ

Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ

Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ

Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ

Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում

Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին

Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին

ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է

Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է

Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը

Հ.Գ. Ձեր «պահած» Երևանը՝ մեկ պատկերով ․ ․ ․

Այսօր՝ Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց

Փողոցի երթևեկելի հատվածում՝ աղբաման, աղբամանի մեջ՝ ծառի ճյուղեր ․ ․ ․

Երևանը պատրաստվում է COP17-ին՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովին ․ ․ ․

Եվ ահա քաղաքային իշխանությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում. ծառերը՝ աղբամաններում, աղբամանները՝ փողոցի մեջտեղում

Թերևս սա կանաչապատման նորարարական ծրագիր է, որի մասին աշխարհը դեռ չգիտի ․ ․ ․

Հուսամ՝ COP17-ի հյուրերին էլ կծանոթացնեք այս բացառիկ փորձին

Իսկ մինչ այդ գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: