Առևտրային օբյեկտների օրինականության հետ կապված համակարգային խնդիր ունենք. քաղաքապետ
«Ունենք խորքային և համակարգային խնդիր օրինականության հետ կապված առևտրային օբյեկտների, և այլ խնդրի արժեքը մեկ միլիարդ դրամ է, քաղաքային բյուջեն այդքան գումար է կորցնում»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սիրելի տնտեսվարողներ, բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են առանց թույլտվությունների համար վճարելու ու թույլտվությունները ստանալու, հորդորում եմ կարդալ Երևանի ՏԻՄ նոր օրենքը։ Եթե դուք շարունակեք նույն տրամաբանությամբ աշխատել, շատ խիստ հետևանքներ կարող է ունենալ»,- ասել է նա՝ հանձնարարելով քաղաքապետարանի պաշտոնյաներին ասյ ուղղությամբ ավելի ակտիվանցնել աշխատանքները։



