երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քաղաքացիներն այդպես էլ չիմացան՝ բարձր ճշգրտությամբ ո՛նց էին խոցվել երևակայական թիրախները՝ իշխանության ճարպիկ խոսքո՞վ, թե՞ հայացքո՞վ. պատգամավոր

Քաղաքացիներն այդպես էլ չիմացան՝ բարձր ճշգրտությամբ ո՛նց էին խոցվել երևակայական թիրախները՝ իշխանության ճարպիկ խոսքո՞վ, թե՞ հայացքո՞վ. պատգամավոր

2020-ի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ֆեյսբուքյան գրառմամբ նվիրեց սելֆի ՍՈւ-30-ից՝ ավետելով, որ ռազմական բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ, ՀՀ քաղաքացին իրեն ավելի պաշտպանված զգաց, քան դրանից մեկ տարի առաջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը.

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պատերազմի ժամանակ այդ ՍՈՒ-երը, որոնց վրա հույս էր դրել քաղաքացին, այդպես էլ օդ չբարձրացան: Երկու օր առաջ այդ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մենք ինքնաթիռը գնել էինք, բայց հրթիռներ չէինք հասցրել գնել, և այդպես էլ քաղաքացին չիմացավ՝ բարձր ճշգրտությամբ ո՞նց էին խոցվել երևակայական թիրախները՝ իշխանության ճարպիկ խոսքո՞վ, թե՝ հայացքո՞վ: Պատասխանը մեկն է՝ ստով՛՛:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզից անցել է 4 ամիս, սակայն երկրում ոչինչ չի փոխվել. ՛՛Երկրում այնպիսի քաոս է, որ կարծես նոյեմբերի 9-ը դեռ երեկ էր՛՛:

Պատգամավորն անդրադարձավ աև ընտրություններին և ասաց, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակեցելու է առանձին ցուցակով, առանց դաշինքի:

  • Կիսվել: