երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց դաշինքի

«Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց դաշինքի

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունը չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի: Այս մասին, վերահաստատելով կուսակցության արդեն իսկ արած հայտարարությունը, Ա-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ուզում եմ վերահաստատել ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության դիրքորոշումը. եթե այս իշխանություններն ունեն բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի՛՛:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

  • Կիսվել: