ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահի պաշտոնում (տեսանյութ)

Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահի պաշտոնում (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը: Օրակարգում եղել է միայն կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է Շաքե Իսայանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին: Նիստի մանրամասները «Էպիկենտրոն»-ին է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:

 

 

  • Կիսվել: