ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց (տեսանյութ)

Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց (տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արման Աբովյանը: 

Աա նշեց, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են:

Ըստ Աբովյանի ունեցած տեղեկությունների՝ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում այս պահին գտնվում է 4 բերման ենթարկված քաղաքացի, իսկ բերման ենթարկվածների հիմնական մասը Նորքի բաժանմունքում է, և իրենք Կենտրոնի բաժանմունքից կուղևորվեն այնտեղ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները ակցիայի սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, որի ընթացքում էլ բերման էր ենթարկվել 35 ցուցարար։ Այնուհետեւ նրանք Մաշտոցի պողոտայից երթով շարժվել էին դեպի Կառավարության բակ։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: