երկուշաբթի, դեկտեմբեր 11
11 / 12 / 2023
Պուտինն ու Փաշինյանը դեռ չեն շփվել. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը դեռ չեն շփվել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկած նամակից հետո կապի մեջ չեն եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Իսկապես, եղել է մանրամասն նամակ, որտեղ շարադրված է հայկական կողմի տեսակետը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այդ ժամանակ աշխատանքներ էին տարվում Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ, երեկվա դրությամբ այս աշխատանքը պսակվել է հաջողությամբ։ Առաջին խմբաքանակը երկու ուղղությամբ գնաց Աղդամի և Լաչինի ճանապարհներով, սակայն, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Դրանից հետո այլ շփումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: