հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտինը՝ Ղարաբաղի իրավիճակի մասին

Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտինը՝ Ղարաբաղի իրավիճակի մասին


Ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռք բերված գրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է: Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը:

«Մեր աջակցությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխումը, տարածքների ականազերծումը՝ ի դեպ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում, վերակագնվում են կենսաապահովման համակարգերը, բուժօգնություն է տրամադրվում բնակչությանը»,- նշել է Պուտինը:

Վերջինս ընդգծել է, որ «այդ ամենը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական իմաստությունն այն մասին, որ «վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը»:

«Անկախ պետությունների համագործակցության առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության և համատեղ աշխատանքի համար պայմաններ ապահովելն է՝ ուղղված մեր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը, մեր քաղաքացիների բարօրության բարձարցմանը»,- հավելել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: