ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ. Էդմոն Մարուքյան

Փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ. Էդմոն Մարուքյան

Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը, այսինքն՝ պետք է հնարավորինս ապահովենք այն առաջվա նման՝ ոչ թե պահելով գումարը բարձի տակ, այլ ծախսելով մեր տարատեսակ կարիքների համար, քանի որ դրանից էլ գեներացվում են պետության կարիքներին ուղղված հարկային միջոցները՝ ի ապահովումն մեր բանակի և պետության այլ առաջնային կարիքների։ Այս մասին գրում է ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Հայաստանն արդեն երկու օր է գտնվում է ռազմական դրության մեջ. բոլորս պատերազմի մաս ենք։
 
Սակայն պետք է ձեզ տամ կարևոր ուղերձ, որը, միգուցե, որևէ մեկը չի ցանկանա իր անունից հնչեցնել.
 
Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը, այսինքն՝ պետք է հնարավորինս ապահովենք այն առաջվա նման՝ ոչ թե պահելով գումարը բարձի տակ, այլ ծախսելով մեր տարատեսակ կարիքների համար, քանի որ դրանից էլ գեներացվում են պետության կարիքներին ուղղված հարկային միջոցները՝ ի ապահովումն մեր բանակի և պետության այլ առաջնային կարիքների։
 
Այսպիսով, եկեք փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ՝ միաժամանակ ապահովելով մուտքեր պետական բյուջե, որից հոգում ենք այնպիսի ծախսեր, ինչպիսիք են զինվորի հացը, սպառազինությունը և թիկունքը։
 
Խնդրում եմ տարածել այս ուղերձը»,- մասնավորապես, գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: