շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փորձ է արվում ներկայացնել՝ իբր «Իսկանդերը» խփել է մեր տղերքին, ինչն աբսուրդ է. Վահագն Ալեքսանյան

Փորձ է արվում ներկայացնել՝ իբր «Իսկանդերը» խփել է մեր տղերքին, ինչն աբսուրդ է. Վահագն Ալեքսանյան

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գանդրադարձել է պատերազմի ժամանակ «Իսկանդերի» կիառմանը, մասնավորապես, նշելով.

«Ընկերներ, «Իսկանդերի» խոցման շառավիղը չի կարող անգամ մի փոքր գյուղ ընդգրկել, ուր մնաց թե մի ամբողջ Շուշի։

«Շուշիի վրա «Իսկանդեր» կիրառվեց, երբ մեր զորքերը դեռ այնտեղ էին» թեզը նողկալի մանիպուլյացիա է։ Նախ չգիտեմ, թե այդ ուղղությամբ «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ, բայց եթե նույնիսկ կիրառված լինի, ապա դա գրեթե նույնն է , ինչ «Սմերչ» կայանքով 3-4 հրթիռ արձակելը, իսկ մեր «Սմերչերը» գրեթե անդադար աշխատել են ու կրակել ոչ թե տասնյակ, այլ առնվազն հարյուրավոր հրթիռներ։

Խնդրում եմ էդ էժան մանիպուլյացիաներին մի տրվեք։ Ակնհայտ է, որ փորձ է արվում ներկայացնել, թե իբր «Իսկանդերը» խփել է մեր տղերքին, ինչն աբսուրդ է։ Եթե Իսկանդերը լիներ էն, ինչ փորձում են ներկայացնել, Շուշիի առնվազն կեսը ավիրված կլիներ, իսկ Իսկանդերը իրականում ամենասովորական հրթիռ ա, ընդամենը 450 կգ մարտական քաշով»:

  • Կիսվել: