շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զախարովան չի պատասխանել ՀՀ-ին վաճառելիս «Իսկանդերի» օգտագործման համար ՌԴ-ի կողմից սահմանափակումների մասին հարցին

Զախարովան չի պատասխանել ՀՀ-ին վաճառելիս «Իսկանդերի» օգտագործման համար ՌԴ-ի կողմից սահմանափակումների մասին հարցին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ խուսափել է պատասխանել Հայաստանին վաճառելիս «Իսկանդերի» օգտագործման համար ՌԴ-ի կողմից սահմանափակումների մասին հարցին։

«Այդ հարցը պետք է ուղղել մեր պաշտպանության նախարարությանը եւ կոնկրետ այն կառույցներին, որոնք պայմանագիր են կնքում եւ սպառազինություն մատակարարում։ Այդ հարցը ԱԳՆ-ի իրավասության տակ չի գտնվում»,-ասել է նա։

Նախօրեին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել են սպառազինություններ, որոնց օգտագործման իրավունքը լիովին չի պատկանել Հայաստանին։

 

  • Կիսվել: