ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պլանավորվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա

Պլանավորվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա

Սիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը:

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,- ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ պլանավորվում է նաև ԱԳ նախարարի այցը Սիրիա՝ այդկերպ ևս մեկ անգամ արտահայտելով Հայաստանի զորակցությունը: «Եթե Սիրայի մեր գործընկերները դեմ չլինեն, մենք առաջիկայում այդպիսի մի այց կկազմակերպենք: Նաեւ Սփյուռքի գրծերի հանձնակատարը պետք է այց կատարի Սիրիա: Մենք մեր հնարավորությունների չափով պետք է հաղորդակցության մեջ լինենք եւ Թուրքիայի եւ Սիրիայի կառավարությունների հետ, որ տեսնենք, թե ինչ հնարավոր աջակցություն կարող ենք ցուցաբերել, որ մեր կարողությունների սահմաններում է եւ այդ աջակցության կարիքը կա»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: