ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը Երևան չի այցելի ժամանակի սղության պատճառով. Պետդեպ

Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը Երևան չի այցելի ժամանակի սղության պատճառով. Պետդեպ

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս O’ Բրայենը  Ադրբեջանից հետո չի ծրագրում այցելել Հայաստան, NEWS.am-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք այցի մասին այլ մանրամասներ չունենք հաղորդելու, բացի նրանից ինչ ներառված էր երեկվա մեր հաղորդագրությունում։ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենի այս ուղևորությունը Հարավային Կովկաս կլինի միայն Բաքու՝ ժամանակի սղության պատճառով, սակայն մեր բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են մեկնում նաև տարածաշրջանի մյուս երկրներ։ Մենք շարունակում ենք հանդիպումներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ խաղաղության հասնելու նպատակով։

Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն նույնպես ճամփորդում է տարածաշրջանում և իր մշտական դիվանագիտական գործունեության շրջանակում կանգ կառնի Երևանում»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6–ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։

  • Կիսվել: