շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ-ի համար շատ ոգևորիչ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկկողմ ամուր օրակարգ ունենալ․ Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ-ի համար շատ ոգևորիչ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկկողմ ամուր օրակարգ ունենալ․ Ջեյմս Օ’Բրայեն

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին և հայ-ադրբեջանական բանակցությունների հեռանկարին։

՛՛Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանն ու կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՛՛,-ասել է նա:

Ջեյմս Օ’Բրայենն ընդգծել է՝ իրենք շատ ոգևորված են, որ Երևանն ու Բաքուն շարունակում են երկկողմ ամուր օրակարգ ունենալ և լուծել միմյանց միջև մնացած խնդիրները։

՛՛Դեռևս աշխատանք կա կատարելու, և մենք ուրախ կլինենք աջակցել, որքանով որ կկարողանանք օգտակար լինել։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսությունից մինչև անվտանգություն և քաղաքական կապեր, ուստի կցանկանայինք, որ երկուսն էլ օգուտ քաղեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ նպատակով առավել ընդունելի տարբերակով: Սա իրենց ժողովուրդների համար ավելի շատ արդյունքներ ապահովելու ևս մեկ հիանալի հնարավորություն է երկու կառավարությունների համար՛՛,-նշել է բա: 

Օ’Բրայենը հավելել է, որ Հայաստանում կատարվող բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։

՛՛Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, և կարող եմ ասել, որ երկրրը ցանկանում է դեր խաղալ տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում։ Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը միայն կնպաստի այդ ծրագրերին: Այժմ մենք կցանկանայինք երկու երկրների հետ քննարկել մեր օրակարգային բոլոր հարցերը՝ սկսած կալանքի տակ գտնվող որոշ մարդկանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր, շատ հագեցած օրակարգ կունենանք առաջ ընթանալու դեպքում, և այս ամենը՝ երկու երկրների միջև կայուն, արժանապատիվ խաղաղությունը խրախուսելու նպատակով՛՛,-ասել է ամերիկացի դիվանագետը:

  • Կիսվել: