Պետք է ԼՂ-ում խաղաղապահների գործունեությունը առավել արդյունավետ դարձնենք․ Փաշինյանը՝ Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շեշտեց Ռուսաստանի ղեկավարի առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում:
«Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում, և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունը ապահովում է անվտանգությունը, և թվում է, պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը առավել արդյունավետ դարձնենք: Եվ իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ իր այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ:
«Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»,- եզրափակեց Փաշինյանը։