չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Պետք է հասկանան` ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը չի նշանակում, թե կարող են գնալ Եվրոպա աշխատելու. ԵՄ դեսպան

Պետք է հասկանան` ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը չի նշանակում, թե կարող են գնալ Եվրոպա աշխատելու. ԵՄ դեսպան

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը չի նշանակում, թե մարդիկ կկարողանան Եվրոպա գնալ աշխատելու, զբաղվելու ինչ-որ պրոֆեսիոնալ գործունեությամբ. անհրաժեշտ է, որպեսզի այս ամենը հասկանան, այլապես շատերի մոտ կարող է լուրջ հիասթափություն առաջանալ: Այս մասին այսօր Վիզային ռեժիմի ազատականացման միջազգային կոնֆերանսի նիստում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Դեսպանը պարզաբանեց. «Վիզային ռեժիմի ազատականացումը նշանակում է Շենգենյան գոտու երկրներում ճամփորդելու հնարավորություն, ընդ որում՝ 90 օրից 6 ամիս ժամանակով» ։

Նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցը նշել էր, որ ՀՀ քաղաքացիները բողոքներով դիմում են ԱԳՆ՝ խնդրով, որ Հայաստանում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպանություններ իրենց վիզաներ չեն տալիս Եվրոպա մեկնելու համար:

  • Կիսվել: