Պետք է դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով հոկտեմբերի 27ի ողբերգալի դեպքերին։ Նա մասնավորապես գրել է՝
1999 թ. հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։
Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական ֊ քաղաքական կյանքում։