շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետք է ապահովենք, որ գերատեսչական համերաշխությունը որեւէ մեկի համար չարաշահման առիթ չդառնա․ Նիկոլ Փաշինյան

Պետք է ապահովենք, որ գերատեսչական համերաշխությունը որեւէ մեկի համար չարաշահման առիթ չդառնա․ Նիկոլ Փաշինյան

Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել: Այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ։ Այս մասին այսօր ԱԱԾ նորանշական տնօրեն Արգիշտի Քարամյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եվ ուրախ եմ ներկայացնել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին. ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադարական խնդիրների լուծմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ապահովմ,անը բոլոր ոլորտներում: 

«Ցավոք սրտի, ինչպես պետական այլ մարմիններում, այստեղ էլ տեսնում ենք, որ կան շատ մարդիկ, որոնք գործում են այդ շահերին ու տրամաբանությանը հակառակ: Դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որոնք շատ կարեւոր են ցանկացած կառույցի գործունեության համար»,- ասաց  վարչապետն ու հավելեց, որ պետք է ապահովեն, որ գերատեսչական համերաշխությունը որեւէ մեկի համար չարաշահման առիթ չդառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: