ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեսկովը հայտնել է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ կան չհամաձայնեցված կետեր

Պեսկովը հայտնել է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ կան չհամաձայնեցված կետեր

Այսօր Առաջին ալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ, և բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ նույնպես շարունակվում են:

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Հիմա մենք բացարձակապես խոսում ենք նոր կյանքի մասին, իհարկե, կա Ադրբեջանի տարածք, երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում սահմանների սահմանազատման շուրջ։ Մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ երկու երկրների միջև աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նաև կան դեռևս չհամաձայնեցված հոդվածներ»:

  • Կիսվել: