ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը  աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է նա։

 

  • Կիսվել: