չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով․ Իվետա Տոնոյան

Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով․ Իվետա Տոնոյան

Պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատագամավոր Իվետա Տոնոյանը։

«Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով. դրանք կլինեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, դրանք կլինեն հանրահավաքներ, մի խոսքով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են»,- նշեց պատգամավորը՝ բացառելով հնարավորությունը,  թե Փաշինյանը կարող է դեռ մի քանի ամիս պաշտոնավարել:

  • Կիսվել: