երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորությունները. վարչապետի խոսնակը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ազատման մասին

Պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորությունները. վարչապետի խոսնակը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ազատման մասին

Երեկ ArmDaily.am-ը գրել էր, որ վարչապետի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պաշտոնից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը դիմում չի գրել ազատման և պատճառների մասին իմանալու համար ճիշտ կլինի դիմել վարչապետին։ 

ArmDaily.am-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ Ավետիսյանի պաշտոնը հայեցողական է և աշխատանքից ազատողը կամ ընդունողը վարչապետն է.«Վարչապետը որոշում է կայացրեկ վերջինիս աշխատանքից ազատել»։ Հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը. խոսնակը պատասխանեց.«Հիմնական պատճառը եղել է, որ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություննրը»։ Թե ով է փոխարինելու Վիգեն Ավետիսյանի և երբ նոր նշանակում կլինի, Գևորգյանը նշեց, որ տեղյակ չէ։ 

  • Կիսվել: