երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պատրաստ եղեք երկար կռվի, վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը, այս իշխանությունը պետք է ծնկի գա. Չալաբյան

Պատրաստ եղեք երկար կռվի, վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը, այս իշխանությունը պետք է ծնկի գա. Չալաբյան

Պատրաստ եղեք երկար կռվի, հոգնել չկա, հիասթափվել չկա, պարտվել չկա, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը, այս իշխանությունը պետք է ծնկի գա: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ինքնաբուխ ակցիայի ժամանակ ասաց ՛՛Հայաքվե՛՛ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր օրհասական պահ է, մեր Արցախը կրակի տակ է, այս պահի դրությամբ 25-ից ավելի զոհ ունենք, 150 վիրավոր, 10 գյուղ թշնամին գրավել է արդեն: Այսօրվան մենք հասել ենք, որովհետեւ հավատացել ենք այս խամաճիկին, որովհետեւ կառավարության համար մեկ շենքում նստած է եղել մի մարդ, որը մեզ բոլորիս խաբել է, 5 տարի մեր գլխի տակ փափուկ բարձ է դրել, ասել է՝ մեզ խաղաղություն ու բարգավաճում է բերելու: Այսօր այդ սուտը պայթել է, եւ մեր քույրերն ու եղբայրներն Արցախում այսօր կրակի տակ են: Եւ մենք նրանց պաշտպանելու միայն մի ձեւ ունենք՝ այս երկրում փոխենք իշխանությունը, վերցնենք մեր ձեռքը զենքն ու կառավարումը, պաշտպանենք Արցախը:

ՄԱԿ-ի ասամբլեայում այսօր ելույթ ունենալով՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենց նպատակը Զանգեզուրի միջանցքն է, իրենք համարում են, որ Արցախն արդեն վերցրել են, հիմա Հայաստանի հերթն է: Եթե մենք այսօր չհավաքվենք այստեղ, մեջք մեջքի չտանք, վաղը յուրաքանչւյուրս ենք հայտնվելու արցախցիների վիճակում՛՛:

  • Կիսվել: