հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Պատգամավորները կես տարի կաշխատեն առանց պարգևավճարների

Պատգամավորները կես տարի կաշխատեն առանց պարգևավճարների

ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ 2020թ.-ի մեկ ամսվա պարգևավճարներն օրենսդիր մարմնում կազմել են 35 064 525 դրամ: Այդ գումարի շրջանակում պարգևատրումներ են ստացել ԱԺ 132 պատգամավորներն ու 544 աշխատակիցները:

Խորհրդարանի մամուլի ծառայությունը նաև հիշեցնում է, որ Ազգային ժողովի բյուջեի պարգևատրման ֆոնդը հաստատված է դեռևս 2018 թվականից՝ ՀՀ  պետական բյուջեի մասին օրենքով և կառավարության համապատասխան որոշումներով:

Հիշեցնենք՝ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պետական համակարգում ամեն ամիս տրվող պարգևատրումների ու հավելավճարների հարցը սկսեց ակտիվորեն շոշափվել մամուլում ու հանրության շրջանում՝ առաջացնելով հանրության զգալի հատվածի դժգոհությունը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա 2020թ-ի մեկ ամսվա պարգևավճարներն օրենսդիր մարմնում, համաձայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից Sputnik Արմենիային տրամադրած տեղեկության, կազմել են 35 064 525 դրամ: Այդ գումարի շրջանակում պարգևատրումներ են ստացել ԱԺ 132 պատգամավորներն ու 544 աշխատակիցները:

2020թ-ի սեպտեմբերից, սակայն, ՀՀ-ի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԱԺ նախագահի որոշմամբ, պարգևավճարներ են ստացել միայն ԱԺ աշխատակազմի աշխատողները:

Խնայողության արդյունքում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտնած տեղեկատվության համաձայն, 2020 թվականին ԱԺ-ի կողմից ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 1.300.000.000 դրամ:l

  • Կիսվել: