ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաստորեն կա դատավոր, որը արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը այնքան չկա, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա․ Սիսակ Գաբրիելյան

Փաստորեն կա դատավոր, որը արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը այնքան չկա, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա․ Սիսակ Գաբրիելյան

Կա դատավոր, որը իր որոշմամբ արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը այնքան չկա, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա, այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նա հրաժարվեց որևէ գնահատական տալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Պապոյանի կայացրած որոշմանը՝ ընդգծելով, որ գործընթացի սկզբից իշխող խմբակցությունը ձեռնպահ է մնացել դրա մասին որևէ հայտարարություն անելուց։

Նույն խմբակցության մյուս պատգամավորը՝ Սուրեն Գրիգորյանը հորդորեց չխառնել խափանման միջոցի հարցը քրեական գործից։

«Ազգային ժողովում քննարկվել է մի հարց, այն է՝ հարուցված քրեական գործը և առաջադրվող մեղադրանքը, իսկ դատարանում քննարկվել է մեկ այլ հարց՝ խափանման միջոց կիրառելու մասին հարցը։ ԱԺ-ն երբևիցե չի հավակնել, որ ինքն է վերջնական որոշում կայացնողը, որ անձը պետք է ազատությունից զրկվի՞, թե չպետք է զրկվի», -հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։

  • Կիսվել: