ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաստերով խոսեք, իմ վրա կեղտ մի շպրտեք. Վիտալի Բալասանյան

Փաստերով խոսեք, իմ վրա կեղտ մի շպրտեք. Վիտալի Բալասանյան

«Փաստերով խոսեք, իմ վրա կեղտ մի շպրտեք։ Փաստով ասեք՝ Բալասանյան Վիտոն 100 դոլար վերցրել է, զինվորին արձակուրդ է ուղարկել, 5 լիտր բենզինը տարել, լցրել է իր հոր մեքենան կամ երբ պատգամավոր կամ ԱԽ քարտուղար է եղել, իրեն խանութ են նվիրել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով բանակը թալանածների մասին հարցին: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ ուրիշների մասին չի կարող խոսել, որովհետև այլոց փողերը չի հաշվում:

«Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, եթե 100 դոլար փող տարած լինեմ պետական ինչ-որ տեղից, տարեք, ինձ կախեք»,-հավելեց նա:

Նա անդրադարձավ նաև դատական համակարգի հետ կապված իրադարձություններին և ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար վարչապետ չէ, քանի որ «նա իշխանությունը բռնազավթել է»

«Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում դատավորների մասին, թե չկա դատավոր, որ իր ասածները չի անի, նա հայտարարություն է անում՝ շրջափակել բոլոր դատարանները: Նա իր պատգամավորներով, իր քաղաքական թիմով, նախարարներով կատարում է այդ շրջափակումը: Սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է, այլ սահմանադրական կարգի տապալում: Ու՞ր է դատախազությունը, ու՞ր է համայն հայությունը, այն ծառայությունները, որոնք պատասխանատու են, ու՞ր են դատավորները, դատարանները»,-ասաց Բալասանյանը:

  • Կիսվել: