հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Փաստ». ՀՀ դատարաններում քանի՞ հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ

«Փաստ». ՀՀ դատարաններում քանի՞ հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ

«Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ուշագրավ է, որ բոլոր հայցերը գրեթե համանման պահանջ ունեն՝ «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել», «վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել», «պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում» և այլն:

Հավելենք, որ ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների, մի քանի գործեր էլ վարույթ չեն ընդունվել:

Ի դեպ, ևս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին:

Այս թվի մեջ ներառված չեն այն հայցերը, որոնց պատասխանող նշված են միայն ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: