երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ ՍՈՒ-25-երը արդիականացվե՞լ են, թե՞ ոչ․ «Հետք»

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ ՍՈՒ-25-երը արդիականացվե՞լ են, թե՞ ոչ․ «Հետք»

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ ՀՀ զինված ուժերի սպառազինությունում առկա ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներն արդիկանացվե՞լ են, թե՞ ոչ։  Այս մասին հայտնում է «Հետքը»։

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ 

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը (ներկայում ազատված է պաշտոնից)  և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:

Ինչպես հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: