հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Պաշտոնանկություն ու նշանակում՝ նախագահի հրամանագրերով

Պաշտոնանկություն ու նշանակում՝ նախագահի հրամանագրերով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Թաթուլ Մարգարյանին հետ կանչելով Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)

  • Կիսվել: