ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի:

Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում վարչապետը նշել է. ՛՛Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկը հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն:

Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա՛՛:

 

  • Կիսվել: