երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`

Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2020 թվականի ինն ամսում հատկացնել 563․2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (Պ-668-19.06.2020-ՊԻ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)»:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

1. Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի ապրիլի 17-ի ՀՕ-234-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

հավելված»

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

 

Հաստատել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16 ի ՀՕ-229-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն հավելվածի:

հավելված»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի
N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՕ-281-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

հավելված»

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-619-15.05.2020-ՏՏԳԲ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)»:

««Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-167-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

հավելված»:

  • Կիսվել: