շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի n 1695-լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 4-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1695-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետի երրորդ սյունակում «ապրիլ» բառը փոխարինել «հունիս» բառով.

2) 4-րդ կետի երրորդ սյունակում «մայիս» բառը փոխարինել «հունիս» բառով.

3) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: