երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Փաշինյանը կոչ արեց ստեղծել այնպիսի միջավայր, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելը ամոթ լինի

Փաշինյանը կոչ արեց ստեղծել այնպիսի միջավայր, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելը ամոթ լինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելը ամոթ լինի։ Ավելին, այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետը կոչ արեց ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ամոթ կլինի կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները չպահպանելը:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում: Ես ինքս պարտավորվում եմ անվերապահ ճշգրտությամբ պահպանել հաստատված բոլոր կանոնները: Պետք է ձևավորել այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպահպանելը լինի ամոթ, հանրային իմաստով մեկուսացման վկայություն»,- նշեց նա:

Նա վերահաստատեց իր դիրքորոշումը կորոնավիրուսը նոր պայմաններ է թելադրում և պետք է հարմարվել այդ նոր իրողություններին։

«Միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամն ու ապահովել մեր հայրենիքի, ժողովրդի, երկրի կենսունակությունը»,- նշեց կառավարության ղեկավար:

  • Կիսվել: