հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փաշինյանը խոսեց ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը ՀՀ-Ադրբեջան ծրագրով փոխարինելու մասին

Փաշինյանը խոսեց ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը ՀՀ-Ադրբեջան ծրագրով փոխարինելու մասին

Անկախության տարիներին առաջ քաշված Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագիրն ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու անկախության տարիներին պարբերաբար հնչեցվող ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը փոխարինվեց ՀՀ- Ադրբեջան ծրագրով։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դա մի քանի միլիարդ դոլարի ծրագիր է։ Այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմանվորվածության տեղի չեն ունենում։ Ես դեռ հեղափոխությունից առաջ այդ թեմայի շուրջ հետաքննություն էի սկսել։ Այդտեղ ինչ-որ գործողություններ էին արվել, ու ավելի շատ տպավորություն կար, որ դա ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, դա իրագործելի է՛՛։

Ըստ վարչապետի՝ ներկայիս քննարկվող նախագիծը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին է, որը, ինչպես նա նշեց, այնքան էլ ծախսատար չէ։

Փաշինյանը նշեց, որ այդ նախագծի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրում անելու անհրաժեշտություն կարող է չլինել, քանի որ դրանով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները կամ Հարավկովկասյան երկաթուղին։

՛՛Գործնականում այդ երկաթուղում կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են՛՛,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: