շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը, որի բացմանը ելույթով հանդես է եկել COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ գագաթնաժողովի ընթացքում նախարարն ընդգծել է քաղաքների և համայնքների առանցքային դերը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու գործում՝ կարևորելով ֆինանսավորման, տեխնոլոգիաների և փորձագիտական աջակցության հասանելիությունը։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղական նշանակության պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման գործում համայնքների մասնակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Հրազդանի կիրճը Երևանի առաջին համայնքային պահպանվող բնական տարածքը դարձնելու նախաձեռնությունը։

  • Կիսվել: