շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Իրանի դեմ գործողության ավարտից հետո կզբաղվենք Կուբայով. Թրամփ

Իրանի դեմ գործողության ավարտից հետո կզբաղվենք Կուբայով. Թրամփ

Միացյալ Նահանգները կզբաղվի կուբայով Իրանի դեմ գործողության ավարտից հետո` հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում Կոնգրեսի միջանկյալ ընտրության քարոզարշավի ժամանակ։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան նավերն Իրանից վերադարձի ճանապարհին կանցնեն Կուբայի կողքով, իսկ դրանցից մեկը կանգ կառնի ափից մոտ 50 մետր հեռու:

«Նրանք ձեռքերը վեր կբարձրացնեն, իսկ հետո մենք այնտեղ կուղարկենք Մարկո Ռուբիոյին, որպեսզի նա գործն ավարտին հասցնի»,- հավելել Է Թրամփը:

Հավանայի հետ հարաբերություններին է անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն կոչ է արել կուբացիներին, որոնք երկրում փոփոխություններ են փնտրում, «գաղտնի համագործակցություն» հաստատել Միացյալ Նահանգների արտաքին հետախուզության հետ:

Ռուբիոյի խոսքով` նրանց համար, ովքեր ձգտում են Կուբայում դրական փոփոխությունների հասնել, հիմա ճիշտ ժամանակն է անցնելու գործողությունների:

Թրամփի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ իր նպատակը Կուբայում ղեկավարության փոփոխության հասնելն է։

  • Կիսվել: