հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Օգոստոսի համեմատությամբ աշխատատեղերը սեպտեմբերին ավելացել են 15 հազարով. Փաշինյան

Օգոստոսի համեմատությամբ աշխատատեղերը սեպտեմբերին ավելացել են 15 հազարով. Փաշինյան

Այսօր ՊԵԿ-ն ամփոփել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշը, և պետք է արձանագրենք, որ սեպտեմբերին էլ ունենք հերթական ռեկորդը: Այս մասին Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով են ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով, ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ:

2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ, այսինքն՝ նախահեղափոխական սեպտեմբերի համեմատությամբ, մենք այս պահի դրությամբ ունենք 311 հազար 480 աշխատատեղի հավելաճ:

Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»:

  • Կիսվել: