Մոսկվայի օդանավակայաններում այսօր չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան շարունակվել են չվերթների հետաձգումներն ու չեղարկումները, տեղեկացնում է URA.RU-ն:
Նշվում, է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 07։40-ին հրապարակված ամփոփագիրը, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է ավելի քան 130 ժամանող չվերթ, չեղարկվել՝ 49-ը։ «Վնուկովոյում» չեղարկվել է 20 չվերթ։
Փոփոխությունները վերաբերել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղություններին։ Հետաձգվածների թվում է նաև Երևան մեկնող չվերթը։



