ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր

Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:

  • Կիսվել: