ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանն արձագանքել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահի չհիմնավորված հայտարարությանը

Փաշինյանն արձագանքել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահի չհիմնավորված հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահի անհիմն, փաստերը խեղաթյուրող հայտարարությանը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել Է Ադրբեջանի իշխանությունների ռասիստական քաղաքականությունը ՝ որպես օրինակ բերելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամ է կառուցելու իր սեփական ապագան եւ պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը ' համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Փաշինյանը ևս մեկ անգամ Իլհամ Ալիևին կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել և, վերջապես, հրապարակավ համաձայնել նախկինում առաջ քաշված բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար:

  • Կիսվել: