կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն. Իշխան Սաղաթելյան

Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա ու պատերազմ կլինի։ Խաբում են ձեզ, Ալիևով փորձում են վախեցնել։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև Ալիևին տված խոստումներ ունի․ ծնկի է եկել թուրքի առաջ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կամ պետք է խոստումներն իրականացնի, հանձնի մեր երկիրը, կամ տանելու է պատերազմի, որպեսզի պատերազմով հանձնի։ Հետևաբար, եթե պատերազմ լինի, Նիկոլով է լինելու։ Վստահ ասում եմ՝ եթե Նիկոլը գնա, իրավիճակն այլ է լինելու՛՛:

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, որը լինելու է ժամանակավոր և չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Ժամանակավոր կառավարության կազմում, նրա խոսքով, ընդգրկվելու են փորձառու, կարող մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից։

Ելույթի վերջում Սաղաթելյանը կրկին կոչ արեց վաղը 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

  • Կիսվել: