կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Փաշինյանի հրաժարականը պահանջող տավուշցիները փակել են Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը (տեսանյութ)

Փաշինյանի հրաժարականը պահանջող տավուշցիները փակել են Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը (տեսանյութ)

Քաղաքացիները փակել են Իջեւան–Նոյեմբերյան–Բերդ տանող ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող եւ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի ազատ արձակումը պահանջող քաղաքացիները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ակցիայի մասնակիցները մոտ 30 րոպե ճանապարհը փակ են պահել, ապա ոստիկանների պահանջով բացել են այն։ Ոստիկանությունը նաև մի քանի մարդու է բերման ենթարկել, որոնք ազատ են արձակվել։

 

  • Կիսվել: