Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ-ում գործող երկաթի մաֆիայի գործունեության արդյունքում թալանվել է 4 մլրդ դրամ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական՝ 9-րդ մասը։
Նա այս անգամ անդրադարձել է երկրից երկաթի արտահանմանը և նշել, որ Հայաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Փաշինյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա, որի գործունեության արդյունքում առանց 1 տոննայի դիմաց 80 հազար դրամ վճարելու արտահանվել է 50 հազար տոննա մետաղի ջարդոն, թալանվել է 4 մլրդ դրամ։
Միքայելյանը նշել է, որ հարստանալու պրոցեսը Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսել են 2018-ի հուլիսից, երբ ստեղծվեց «ՔԱԿ» պրոեկտը։
Նախկին դեսպանն ասաց. «Նրանք արտահանում են մետաղի ջարդոն՝ առանց վճարելու պետական տուրքերը։ ՀՀ-ից երկաթ արտահանելու համար 1 տոննայի համար պետք էր մուծել 80 հազար դրամ։ Բացառություն կազմում է, երբ ջարդոն արտահանելիս ապացուցում ես, որ այն գոյանում է քո արտադրության արդյունքում գոյացած ջարդոնից։
Հայաստանում մինչև 2018-2020 թվականները մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ-շատ փոքր էին, օրինակ՝ 2014-ին արտահանվել է 200 տոննա, 2015-ին՝ 0, սակայն ամեն ինչ փոխվում է 2018-ից հետո, երբ ՀՀ-ից արտահանվում է 50 հազար տոննա մետաղական ջարդոն՝ առանց մուծելու յուրաքանչյուր տոննայի համար 80 հազար դրամը»:
նա նաև հավելեց, որ Հայաստանում Փաշինյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործող այս սխեմայի միջոցով թալանվել է 4 մլրդ դրամ։
Մինասյանն անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին:
Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Ժողովուրդը երբ գոռում էր՝ «մենք ենք տերը մեր երկրի» իրականում չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանի ստրուկներն ու ծառաներն են,որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի օրվա ընթացքում ՀՀ կարևորագույն պաշտոնյաններին փոխել՝ առանց նույնիսկ բացատրելու, թե ինչո՞ւ է փոխել ԱԱԾ տնօրենին և նշանակել ոմն երիտասարդի՛՛:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է վարչապետը պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետին, որին բանավոր թույլ էր տվել կազմակերպել որդու հարսանիքը, մեկ օրում ազատում է աշխատանքից, նույնիսկ չբացատրելով՝ ինչի՞ համար՝ այն ժողովրդին, որ բղավում էր՝ «մենք ենք տերը մեր երկրի»:
՛՛Իսկ պատասխանը շատ պարզ է, գլխավոր շտաբի պետը պահանջեց հնարավորություն՝ պատասխանելու ինձ, քանի որ ՀՀ-ն ներգրավված է խայտառակ միջազգային զենքի առևտրի սկանդալի մեջ, որը գնալով իր շուրջը պրոբլեմներ է ավելացնում՛՛,-ասաց Մինասյանը:
Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չկարողացավ ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ է փոխում ՊԵԿ նախագահին՝ վտանգելով բյուջեն. ՛՛Եթե աշխատավարձերը և թոշակները չկարողանան վճարել, իսկ այդ օրը շատ մոտ է, ցավոք, մենք պարտավոր ենք հիշել, որ նա ազատեց Դավիթ Անանյանին, որովհետև Դավիթ Անանյանը խնդրում էր ասում էր՝ գոնե թույլ տուր ձևական քրեական գործ հարուցեմ՝ մաքասանենք ծխախոտի թեմաների շուրջ, որովհետև պրոբլեմ կա:
Նա առանց բացատրելու փոխեց ոստիկանապետին, որովհետև ոստիկանները համարձակվել էին կպել Նիկոլ Փաշինյանի հին ու նոր ընկերներին: Հարցի մյուս կողմն է, որ ոստիկանները սխալ էին և իրենց պահել են տգեղ՝ ոչ տղամարդուն վայել, կպնելով կնոջը՝ խախտելով բոլոր օրենքնները, բայց նաև չի կարելի ոստիկանապետ փոխել ամբիցիայի պատճառով: Ինքը հատել է ժողովրդավար երկրի ղեկավար լինելու սահմանը, և առանց թաքցնելու կարող ենք համարել, որ ՀՀ-ն որպես իրավական երկիր գոյություն չունի, այլ կա բռնապետ, ֆեոդալական տարածք՛՛:
Մինասյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում, ոչ մի աղերս չունի որևէ ժամանակակից ժողովրդավարության ընկալման հետ։
Նա ասաց. ՛՛Փորձեմ բացատրել․ ՀՀ-ում չկա այդպիսի պաշտոն, որը դարձել է այսօրվա պարետ կոչվածը։ ՀՀ սահմանադրությունը չի ընկալում պարետին այն ընկալման մեջ, որը ունի Նիկոլը, որովհետև նրանք հորինել են այդ պաշտոնը՛՛:
Ըստ նախկին դեսպանի՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պարետը գործառույթը պարետատան աշխատանքները կոորդինացնելն է։
Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Երբ գալիս են և սրճարան են փակում պարետի անունից, դա մոտավորապես նույնն է, երբ միջնադարում գալիս, ասում էին՝ ֆեոդալը որոշել է, որ այս սրճարանը չպետք է աշխատի։ Ի՞նչ օրենքով է դա արվում, բացարձակ պարզ չէ, չկա այդպիսի օրենք։ Կամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով գրում է, որ պարետի որոշմամբ ժողովուրդը պետք է կրի դիմակ։ Ես կասկածի տակ չեմ դնում՝ դիմակը պետք է կրել, թե ոչ, ես նույնիսկ չեմ ուզում հիմա ձեզ պատմել, որ բոլորիս կողմից սիրված ВОЗ-ը ասում է, որ դիմակ կրելը ոչ միայն անիմաստ է, նաև տեղ-տեղ կարող է լինել վտանգավոր։ Բայց ընդունենք դիմակը պետք է կրել։ Ուրեմն, երբ պարետի որոշումը և Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքը հանում ես, չկա ոչ մի նորմատիվ ակտ, որը ստիպում է մարդուն կրել դիմակ՛՛։
Մինասյանը նաև վստահեցրեց, որ դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ ուժ կիրառող ոստիկանը ևս նման իրավասություն չունի, ինչպես նաև իրավունք չկա մարդկանց տուգանելու, քանի որ հիմքում չկա ոչ մի օրենսդրական բազա։
Նա ասաց. ՛՛Այս մարդիկ ՀՀ-ին վերաբերում են որպես սեփական ՛՛դուքյան՛՛։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում է, որ դուք պետք է կրեք դիմակ և ոստիկանները մարդկանց տապալում են գետնին։ Անգամ 1937 թ-ին նման բաներ չէին արվում, որովհետև գոնե ձևական, բայց օրենքներ էին տակը դնում՛՛:
Մինասյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ օրենքի հիման վրա է ոստիկանության կապիտանը ուղեկցում է ՛՛օտար երկրից ֆինանսավորվող ՀԿ ղեկավարին՛՛՝ ՀՀ քաղաքացու մասնավոր սեփականություն մուտ է գործելու համար։ Խոսքը ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի և ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է։
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Միջնադարում կար օրենք՝ «առաջին գիշերվա իրավունք»։ Ֆեոդալներն իրավունք ունեին առաջին գիշերը հարսի հետ անցկացնել։ Եթե վաղը չէ մյուս օրը Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքի միջոցով ասի՝ գիտեք, քանի որ դուք բոլորդ հպատակ եք, առաջին գիշերվա իրավունքը պետք է տալ ոստիկանապետին։ Եվ նա գա, ասի՝ գիտեք ինչ, ֆեյսբուքում է գրված։ Հավաստիացնում եմ՝ սա նույն տրամաբանությունն է՛՛:


