շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները հայտնի են

Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները հայտնի են

Սիրելի հայրենակիցներ. Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

<Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի>,- գրել է նա:

  • Կիսվել: