երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Փաշինյան Նիկոլ, եթե այդքան վստահ ես, դուրս եկ փողոց և տես՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը. Ասրյանի կոչը վարչապետին

Փաշինյան Նիկոլ, եթե այդքան վստահ ես, դուրս եկ փողոց և տես՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը. Ասրյանի կոչը վարչապետին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հերթական հայտարարությունն է տարածել և դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ասրյանը Փաշինյանին կոչ է արել չեղարկել արտակարգ դրությունը և դուրս գալ փողոց։

Նա, մասնավորապես, նշել է․

«Փաշինյա՛ն Նիկոլ, մեկ շաբաթ առաջ հայտարարել ես. «Հայաստանում Արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, օրինակ, կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պաշտոնական նամակով դիմել է Մասիսի քաղաքապետարան և իրազեկել սույն թվականի հուլիսի 19-ին Մասիսի Կենտրոնական հրապարակում հավաք (միտինգ) կազմակերպելու մասին, որը Մասիսի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:

Տեղեկացնում եմ, որ «Հայոց Արծիվների» կողմից կազմակերպվելիք բազմահազարանոց հավաքն (միտինգը) ընդամենը մեկ օրակարգ-կարգախոս ունի՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»՝ փրկելով Հայաստանը կործանումից:

Փաշինյա՛ն Նիկոլ, եթե այդքան վստահ ես, որ Հայաստանում դեռևս կան, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կողմնակիցներ, և, եթե դու այսուհետ ընդունակ ես զանգվածային հավաքներ կազմակերպել, ուրեմն, պահանջո՛ւմ ենք, որպեսզի հուլիսի 13-ից հետո չերկարաձգես անիմաստ դարձած Արտակարգ դրության ռեժիմը և, զուգահեռ մեր կազմակերպելիք հավաքին (միտինգին), կազմակերպես հավաք (միտինգ)՝ Հայաստանի ցանկացած քաղաքում և հրապարակում:

Եվ թող Հայ Ժողովուրդն իր մասնակցությամբ ցույց տա, թե ում է իրականում աջակցում, ումից է հիասթափվել և ումից է ուզում շուտափույթ ազատվել»:

  • Կիսվել: