չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երեւան քաղաքի եկամուտների աճը կապ չունի քաղաքապետարանի գործունեության հետ. «Իմ քայլի» անդամ

Երեւան քաղաքի եկամուտների աճը կապ չունի քաղաքապետարանի գործունեության հետ. «Իմ քայլի» անդամ

Այս երեք տարվա ընթացքում Երեւանի եկամուտներն աճել են մոտ 12 մլրդ դրամով, դրանք հիմնականում աճել են գույքային մուտքերի աճով պայմանավորված: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:

«Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանում մեքենաների ներկրման բում է տեղի ունեցել, գրեթե կրկնապատկվել է մեքենաների քանակը այս տարիներին, մանավանդ 2019-ին ու 2020-ի սկզբին: Նույնը կարող եմ ասել անշարժ գույքից եկող եկամուտների մասին, եւ այդ աճը շարունակական է լինելու: Եթե հանում ենք այդ երկու գործոնները, որոնք քաղաքապետարանի աշխատանքով չի պայմանավորված, ապա կտեսնենք, որ տակը մնում է մոտ 2 մլրդ դրամի աճ: Այստեղ էլ եթե մանրանանք, կհասկանանք, որ աճը տեղի է ունեցել գույքի կադաստրային արժեքի բարձրացման արդյունքում, հարց կառաջանա, բա քաղաքապետարանն ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտներն աճեցին։ Այսինքն, գործընթացի ամենամեծ բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ։ Եկամուտների հավաքագրման մասով որևէ ինստիտուտցիոնալ փոփոխություն չի արվել»,-ասաց խմբակցության քարտուղարը։

Նա հավելեց, որ 2019թ-ից արդեն Երեւանի գործադիր իշխանության հետ ավագանու աշխատանքը չէր ստացվում. «Հասկանալով, որ այս ձեւաչափով ուղղակի անհնար է շարունակել առաջ, մենք կանգնել ենք այս ընտրության առջեւ: Սա բխում է եւ երեւանցու շահերից, եւ ավագանու շահերից, եւ պարոն Մարությանի շահերից»:

 

  • Կիսվել: