հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարետատան մամուլի խոսնակը հերքում է լուրերն այն մասին, որ պարետ Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ԳՇ պետի տուն` պահանջելով դադարեցնել հարսանյաց խնջույքը

Պարետատան մամուլի խոսնակը հերքում է լուրերն այն մասին, որ պարետ Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ԳՇ պետի տուն` պահանջելով դադարեցնել հարսանյաց խնջույքը

Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հույանյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ երեկ գնացել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տուն` պահանջելով դադարեցնել իր որդու հարսանյաց խնջույքը` հաշվի առնելով կարանտինային սահմանափակումները:

«Սիրուն բլոկբաստեր է, բայց ոչ իրական»,- նշեց Հունանյանը InfoPort.am-ի հետ զրույցում` հավելելով, որ հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի որևէ խախտում արձանագրվի, ապա խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք, որ այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել նաև ԳՇ պետը, նշելով, որ եթե խախտում է թույլ տվել, ապա պատրաստ է կրել պատասխանատվություն` հավելելով միևնույն ժամանակ, որ, իր կարծիքով օրենք չի խախտել: Նան նաև հորդորել է ԶԼՄ-երին շխառնվել իր և իր ընտանիքի անձնական կյանքին:

Հիշեցնենք, որ երեկ ԶԼՄ-երում տեսանյութ հայտնվեց, ըստ որի կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին ԳՇ պետը իր որդու հարսանիքի կապակցությամբ բազմամարդ խնջույք էր կազմակերպել:

Քիչ անց լուրեր տարածվեցին, թե իբր պարետ Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է Դավթյանի տուն` պահանջելով դադարեցնել խնջույքը:

  • Կիսվել: