երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պապոյանը Բունդեսթագի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Արցախի հայերի բռնի տեղահանության հարցը

Պապոյանը Բունդեսթագի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Արցախի հայերի բռնի տեղահանության հարցը

Շարունակվում է հայ-գերմանական քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորած ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա: Ֆեյսբուքյան իր էջում Պապոյանը հայտնել է, որ այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրը և գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները։ Պարոն Գրոսե-Բրյոմերին ներկայացրեցի նաև Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության և Հայաստանում նրանց սոցիալական և տնտեսական ներգրավման հարցերը և այդ համատեքստում անդրադարձանք Գերմանիայի հնարավոր աջակցությունը»,- գրել է նա։

 

  • Կիսվել: