չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փախնող մարդ լինեի, նման կենսագրություն երբեք չէի ունենա. Քոչարյան

Փախնող մարդ լինեի, նման կենսագրություն երբեք չէի ունենա. Քոչարյան

Փախնող մարդ լինեի՝ նման կենսագրություն երբեք չէի ունենա։ Այս մասին այսօր դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Նիկողոսյանի հարցին։

«Ընդհանրապես, նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանր բեռ է կյանքիդ համար, քանի որ մշտապես գտնվում ես հանրության ուշադրության կենտրոնում, նրանց խոշորացույցի տակ: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ, և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա: Ինձ համար տհաճ է, որ ես պետք է այդ հանգամանքի կարևորությունը բացատրեմ»,- ասաց Քոչարյանը:

Վերաքննիչ դատարանում ընթացող իր խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների բողոքի քննության ժամանակ անդրադառնալով երաշխավորների հարցին՝ նա նշեց, որ տասնամյակների հարաբերություներ են ձևավորված, որոնք պահպանվել են մինչև այս պահը, և խորը հարգանք կա նրանց հանդեպ:

  • Կիսվել: