շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ․ ՀՅԴ

Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ․ ՀՅԴ

Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով: Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։

«Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը: Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ:

Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»:

  • Կիսվել: